ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Գառնիկ Մարգարյանը և Վլադիմիր Առաքելյանը երկու ամսով կալանավորվեցին

Գառնիկ Մարգարյանը և Վլադիմիր Առաքելյանը երկու ամսով կալանավորվեցին
17.01.2016 | 12:15

Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Նորք թաղամասում վնասազերծված խմբի գործով օրերս ձերբակալված՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը երկու ամսով կալանավորվեցին: Ըստ ԱԱԾ-ի, երկուսն էլ կասկածվում էին «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ»։ Մարգարյանի և Առաքելյանի պաշտպանները ասում են, որ երկուսն էլ հերքում են իրենց առնչությունը զինված խմբավորմանը: Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը լրագրողներին փոխանցեց իր պաշտպանյալի խոսքերը, թե իշխանություններն այս քայլին գնալով՝ «քաղաքական հաշվեհարդար են տեսնում իր հետ»։

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ